Վերմախտի անպայմանական հանձնվելով ավարտվեց պատերազմը. Վեբեր
Եվրոպական Խորհրդարանի խոշորագույն խմբակցության՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» ղեկավար Մանֆրեդ Վեբերն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ու գերմանական Երրորդ ռայխի անկմանը։
«1945-ի մայիսի 8-ին [Բեռլինի ժամանակով] Վերմախտի անպայմանական հանձնվելով ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում և Գերմանիայում նացիոնալ-սոցիալիզմի անմարդկային իշխանությունը:
Պատերազմի ավարտի տարելիցի օրը մենք ոգեկոչում ենք պատերազմի և բռնակալության միլիոնավոր զոհերին ամբողջ Եվրոպայում:
Ավելի քան երբևէ, ես համոզված եմ, որ եվրոպական միավորումը մեր պատմության ամենամութ գլուխների պատասխանն է: Մեր պարտքն է նաև համոզելի դարձնել, որ պատերազմի և դրան հանգեցրած գաղափարախոսությունների մասին հիշողությունը չի մոռացվում՝ համոզվելու, որ պատմությունը չի կրկնվի:
Մեր պարտականությունն է շարունակել աշխատել հանուն Եվրոպայի, որը միավորված է խաղաղության և ազատության մեջ, որտեղ երկրների միջև հնարավոր հակամարտությունները լուծվում են երկխոսության միջոցով, այլ ոչ թե ռազմի դաշտում», - գրել է Վեբերը։
Կարծիքներ