Նրանք միշտ աջակցել են ինձ․ Մեսսի

Նրանք միշտ աջակցել են ինձ․ Մեսսի

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է իր կարծիքով «Բարսելոնայում» տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև խոսել նախկին թիմակիցների մասին։ 

«Բարսելոնան» լավ կազմ ունի, նրանք շատ լավ են խաղում: Ես նրանց հանդիպումներն եմ դիտում, երբ հնարավորություն ունեմ: Հայտնվել են լավ և կարևոր տղաներ, ինչպիսին Գավին է: Երբ շարք վերադառնան Կունն ու Դեմբելեն, «Բարսելոնան» միշտ կպայքարի տիտղոսների համար, նույնիսկ եթե ժամանակավոր դժվարություններ ունենա:

Ես հաճախ եմ խոսում Կուն Ագուերոյի հետ, ով Բարսելոնայում իմ գործընկերը չդարձավ, բայց միշտ լավ ընկեր է եղել։ Ես նաև շատ եմ շփվում Բուսկետսի և Ալբայի հետ։

Ոչ, նախկին գործընկերներից ոչ մեկն ինձ չի հիասթափեցրել, քանի որ ես նրանց ամբողջ սրտով եմ ճանաչում։ Այս ամենն անակնկալ էր նրանց համար, ինչպես նաև ինձ համար։ Նրանք միշտ աջակցել են ինձ»,- ասել է Մեսսին Sport․es-ին տված հարցազրույցում։