Մարտական դիրքը լքած 19- ամյա զինծառայողի մասին

Մարտական դիրքը լքած 19- ամյա զինծառայողի մասին
Րոպեներ առաջ Բակո Սահակյանի խորհրդականը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Tigran Abrahamyan

15 mins ·

Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Հարցի վերաբերյալ տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: