Հայտնի են տարվա լավագույն ֆիլմերը

Հայտնի են տարվա լավագույն ֆիլմերը

The Hollywood Reporter պարբերականի կինոքննադատ Թոդ Մաք-Քարփնին ներկայացրել է տարվա լավագույն ֆիլմերը։ Ցանկը գլխավորում է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենը։ Ֆիլմը հայտնի դերասան Ռիկ Դալթոնի եւ նրա դուբլյոր Քլիֆֆի մասին է, ովքեր փորձում են իրենց տեղը գտնել փոփոխվող հոլիվուդյան աշխարհում։ Գլխավոր դերերում հանդես են եկել Լեո դի Կապրիոն եւ Բրեդ Պիտտը։ Ֆիլմի սյուժեում դրվագներ կան նաեւ դերասանուհի Շերոն Թեյթի կյանքից, ում կերպարը մարմնավորել է Մարգո Ռոբբին։ Թեյթին սպանել են Չարլզ Մենսոնի աղանդի ներկայացուցիչները։ Երկրորդ տեղում Բենի եւ Ջոշուա Սեֆդիի «Անսահման հարստություններն» են։ Այստեղ էլ գլխավոր դերակատար է դարձել Ասամ Սենդլերը։ Եռյակը եզրափակում են Գրետա Գրեյվիգի «Փոքրիկ կանայք»։ Այն ութերորդ էկրանացումն է Լուիզա Մեյ Օլքոթի համանուն վեպի, մասնակցությամբ Էմմա Վոթսոնի, Թիմոթի Շալամեի եւ Սիրշեյ Ռոնանի։