Օկուպացված Ստեփանակերտի մարզադաշտում ադրբեջանցիները գավաթային մրցավեճ կանցկացնեն
Հաջորդ ամիս Աղդամը ներկայացնող «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը կայցելի Ստեփանակերտ, որտեղ քաղաքային մարզադաշտում նախանշված է գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ հանդիպումը։
Այդ մասին հայտնում է ԱՊԱ-ն։
Նշվում է, մրցավեճին ընդառաջ քաղաքային մարզադաշտում շարունակվում են վերանորոգման ու վերականգնման աշխատանքները։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, 1/8 եզրափակիչ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 19-ից 21-ը։
Կարծիքներ