Գեղեցիկ ժեստ՝ ՄԻՊ-ի կողմից

Գեղեցիկ ժեստ՝ ՄԻՊ-ի կողմից

Ինչպես հայտնի է, փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գեղեցիկ ժեստ է արել՝ «Հրապարակի» խմբագրությանը նվիրելով Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուն։ ՄԻՊ գրասենյակը, փաստորեն, պետական միակ գերատեսչությունն է, որ այսօր հիշել է լրատվամիջոցներին։ Նախկինում այս օրը «Հրապարակին» գիրք էր նվիրել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։