Դանակով զինված տղամարդը հարձակվել է քաղաքացիների վրա․ կան զոհեր

Դանակով զինված տղամարդը հարձակվել է քաղաքացիների վրա․ կան զոհեր

Առնվազն յոթ մարդ է զոհվել եւ եւս մեկը ստացել մարմնական վնասվածքներ՝ Չինաստանի Ուհան քաղաքում տեղի ունեցած արտակարգ պատահարից։ Դանակով զինված տղամարդը հարձակվել է քաղաքացիների վրա եւ դանակահարել նրանց։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։

Հայտնի է, որ հարձակումն իրականացրած տղամարդը եղել է 39 տարեկան։ Նրա ազգանունը Գաո է, նա նույն քաղաքի բնակիչ է։ Տղամարդը նախ դանակահարել է հինգ մարդու, վեցերորդին դանակահարել է, բայց վնասվածքները այնքան էլ ծանր չեն եղել, եւ կարողացել է փախչել ու փրկվել։ Այնուհետեւ հանցագործը ինքն է դիմել փախուստի եւ այդ ճանապարհին եւս երկու հոգու դանակահարել։ Հանցագործությունները կատարելուց հետո նա պարզապես նետվել է Յանցզի գետը։ Ոստիկանությունը այլ մանրամասներ չի հաղորդել։