ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել Իրանի դեմ սահմանված սանկցիաները 

ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել Իրանի դեմ սահմանված սանկցիաները 

Միացյալ Նահանգները պատրաստ է չեղարկել Իրանի դեմ Միջուկային գործարքի համաձայնագրի հետ կապված սահմանված սանկցիաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Պրայսը։ Նա ասել է, որ սանկցիաների հարցը բաց է մնում։

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Միջուկային գործարքի համաձայնագրի պահպանմանը վերադառնալու համար, այդ թվում նաեւ այն սանկցիաները չեղարկելու ճանապարհով, որոնք սահմանվել էին Միջուկային գործարքի համաձայնագրի հետ կապված»,- ասել է Պրայսը։

Նա նաեւ մանրամասնել է, որ Վիեննայում բանակցությունները, իրանական գործարքի կատարման հետ կապված, ընթանում են կառուցողական հունով։