Երևանն ու Բաքուն մերձեցրել են դիրքորոշումները․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Երևանն ու Բաքուն մերձեցրել են դիրքորոշումները․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կախված է միայն կարգավորման բոլոր ուղղություներով կողմերի գրանցած առաջընթացից։

«Այս թեմայով Մոսկվայում կայացած բանակցությունները հնարավորություն են տվել բարելավել կողմերի փոխըմբռնումը, մերձեցնել դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ։ Այդ նպատակների համար մենք կշարունակենք ամենայն հնարավորությամբ աջակցել Երևանին և Բաքվին։ Հուսով ենք, որ նման կանոնավոր շփումները հնարավորություն կտան վերջնական խաղաղ համաձայնությունների հասնել»,- ասել է Գալուզինը։

Նրա խոսքով, Ռուսաստանի աջակցությունը ներառում է նաև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և վստահության ամրապնդումը հանրային շփումների զարգացման միջոցով։