Ադրբեջանի զինված ուժերի մի քանի ստորաբաժանումներ հայտնվել են կաթսայում. Կոտյոնոկ

Ադրբեջանի զինված ուժերի մի քանի ստորաբաժանումներ հայտնվել են կաթսայում. Կոտյոնոկ

ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտյոնոկը իր թելեգրամյան ալիքում մեկնաբանել է այսօր ռազմական գործողությունները Արցախի հարավում և նշել հայկական զինված ուժերի կողմից հակառակորդի ջախջախումը: Ներկայացնում ենք նրա գրառումը ամբողջությամբ.
«Թուրք խորհրդատուների կողմից հրահրվող ադրբեջանական զորքերի ձգտումը՝ Անկարային ու Բաքվին զեկուցել ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հնարավորինս շատ քաղաքներ ու գյուղեր գրավելու մասին, հարձակվող կողմի համար ավարտվել է ձախողմամբ Զանգելանի ուղղությամբ, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդիսավորապես բարձրացվել էր ադրբեջանական դրոշը:
Այս ամենի արդյունքը՝ Ադրբեջանի զինված ուժերի մի քանի ստորաբաժանումներ հայտնվել են կաթսայում, արցախյան հրետանու կործանիչ կրակը, սպանված և վիրավոր ադրբեջանցի զինվորականներ, զոհված զինծառայողների անշունչ մարմիններ, նետված սպառազինություն, այրված տեխնիկայի մնացորդներ: Հակառակորդը հետ է շպրտվել Խոդաֆերինի ջրամբարի տարածքից: Սա իսկական դոնբասյան սցենարով շրջափակում է և ադրբեջանական երկրորդ բլիցկրիգի տապալում»: