Փորձեք կապվել մեզ հետ և կիմանաք իրականում, թե ինչ է այստեղ կատարվում

Փորձեք կապվել մեզ հետ և կիմանաք իրականում, թե ինչ է այստեղ կատարվում

Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանը տեսաուղերձով դիմել է Ռուսաստանի հայ համայնքին և այնտեղ ապրող հայերին․

«Ուկրաինայի հայ համայնքը աջակցում է Ուկրաինային և այն բոլոր հայերը, ովքեր կապ ունեն հայ համայնքի հետ (ի դեպ, մենք կազմում ենք մեծ թիվ), Ուկրաինան համարում են իրենց հայրենիքը։ Մենք այստեղ ունենք տներ, ընտանիք, և ինչ էլ որ լինի, մինչև վերջ կանգնելու ենք Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին։ Հուսով եմ, որ այսուհետ ոչ մեկի մոտ չեն լինի հարցեր, թե Ուկրաինայի համայնքն ինչ դիրքորոշում ունի։ Ինֆորմացի համար ասեմ, որ ուկրաինական բոլոր շրջանների հայ համայնքների ներկայացուցիչները գտնվում են իրենց քաղաքներում՝ չնայած նրա, որ շրջափակման մեջ են։ Նրանք փորձում են օգնել ոչ միայն հայերին, այլ  բոլոր մարդկանց հումանիտար, և բոլոր հարցերում։ Մենք, նախընտրում ենք ավելի շատ գործ անել, քան խոսել։ Չենք ուզում փիարվել, չենք ուզում ցույց տալ, թե վախենում ենք ինչ-որ մեկից կամ քաշվում ենք, կամ ինչ-որ բան անում կամ չենք անում։ Մենք անում ենք, ինչ կարող ենք։

Ես հույս ունեի, որ ամբողջ աշխարհի հայ համայնքների միությունները կլինեն միասնական, կամ մինիմում՝ գոնե ռուսական հայ համայնքը՝ կողմնակից կլիներ խաղաղ դիրքորոշմանը և կօգներ հումանիտար միջանցքներում, կզբաղվեր մարդկանց ազատման հարցում, կամ գոնե այն մարդկանցով, ովքեր մնացել են այն կողմում, կամ տեղափոխվել են Ռուսաստան։ Բայց ցավոք, մենք, ուրիշ պատկեր ենք տեսնում, և այդ պատկերը մեզ շատ է տխրեցնում։ Մեր դիրքորոշումը տարբերվում է  Ռուսաստանի հայ համայնքի դիրքորոշումից։  Մենք Ուկրաինայի կողքին ենք, և եթե դուք գտնում եք, որ այստեղ գնում է հականացիոնալիստական և ուրիշ՝ ձեր պատկերացմամբ այլ հիմարություններ, դուք սխալվում եք։ Այդ պատճառով մենք ձեզ հրավիրել էինք այստեղ, որպեսզի տեսնեիք, թե ինչ է կատարվում։ Մենք հույս ունենք, որ  Ռուսաստանի  մեր հայրենակիցները ճիշտ կհասկանան և կլսեն մեզ, որովհետև ենթադրաբար իրենց տեղեկատվությունը հասնում է այլ ձևով։ Ընկերներ, որպեսզի  հասկանաք, թե ինչ է այստեղ կատարվում, փորձեք գոնե կապվել մեզ հետ և կտեսնեք, թե ինչ է այստեղ կատարվում իրականում։

Մեր երեխաներն են մահանում, իսկ դուք կոչ եք անում սպանել նրանց, կոչ եք անում աջակցել այս իրավիճակին։ Մեր հայրենակիցները իրենց ընտանիքներն են պաշտպանում, այլ կերպ չի էլ կարող լինել։ Մենք մեր տները հենց այնպես ոչ ոքի էլ չենք տա։ Աստված ամեն ինչ տեսնում է, որոշումը ձերն է, թե ում պաշտպանել»։