Որքան է ռուսական գերձայնային զենքի արագությունը․ մանրամասնել է Վլադիմիր Պուտինը

Որքան է ռուսական գերձայնային զենքի արագությունը․ մանրամասնել է Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսական էներգետիկական շաբաթվա» լիագումար նիստի ժամանակ հայտարարել է, որ ռուսական գերձայնային սպառազինության հրթիռները ձայնի արագությունը գերազանցում են քսան անգամ։

Ռազմավարական կայունության հարցի քննարկման ժամանակ՝ վարողը ասել է, որ ռուսները գերձայնային զենք են մշակել, որը ձայնի արագությունը գերազանցում է երեք անգամ, ինչին ի պատասխան, Ռուսաստանի նախագահը հստակեցրել է, որ այդպես չէ, այդ արագությամբ կամ ավելի արագությամբ զենք մշակում է Միացյալ Նահանգները, իսկ ռուսական գերձայնային զենքի արագությունը գերազանցում է ձայնի արագությունը 20 անգամ։ Պուտինը նկատել է, որ դա շատ ավելի լուրջ զենք է եւ այն արդեն մարտական հերթապահություն է իրականացնում Ռուսաստանում։