Միլիոններ, եվրո եւ ԱՄՆ դոլար․ Սուրեն Պապիկյանի կինը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

Միլիոններ, եվրո եւ ԱՄՆ դոլար․ Սուրեն Պապիկյանի կինը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ՝ Արմինե Մուրադյանի նկատմամբ հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ նիստը։  

Վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել լրատվական կայքերի հրապարակումները նրանց հարսանեկան արարողությունից նվեր ստացած 105 հազար ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ։

Արմինե Մուրադյանը հանձնաժողով տվյալներ չի ներկայացրել հարսանեկան միջոցառումից ստացված 2,100,000 դրամ, 17,700 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եկամտի վերաբերյալ։

Սուրեն Պապիկյանը եւ Արմինե Մուրադյանը կանխիկ եղանակով նվիրատվությունները ստանալուց հետո կանխիկ դրամային միջոցների մնացորդային գումարները մուտքագրել են իրենց բանկային հաշիվներին։ Հանձնաժողովը սրա վերաբերյալ դիտարկումներ է արել առ այն, որ դրամական միջոցների կանխիկ տնօրինումը դիտարկվում է որպես ռիսկային ցուցիչ  եւ առաջարկում են գումարը տնօրինել անկանխիկ եղանակով։ 

Ի վերջո, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այս գործով որոշում չի կայացրել՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն ապահովված չլինելու հանգամանքով պայմանավորված։