Գիտնականները ներկայացրել են Լոխնեսյան հրեշի որոնումների արդյունքները

Գիտնականները ներկայացրել են Լոխնեսյան հրեշի որոնումների արդյունքները

Գիտնականների միջազգային արշավախումբը, ղեկավարությամբ նոր-զելանդաական Օտագոյի համալսարանի պրոֆեսոր Նիլ Ջեմելի, ավելի քան մեկ տարի հետազոտել են շոտլանդական Լոխնեսյան լիճը եւ չեն գտել որեւէ ապացույց այն բանի, որ այնտեղ կարող է լինել լեգենդար Նեսի հրեշը։ Այս մասին գրում է New Zealand Herald-ը։ Գիտնականները վերցրել են ջրի ավելի քան 250 փորձանմուշ լճի տարբեր տեղամասերից եւ անալիզի ենթարկել, ու չեն գտել ապացույց հրեշի գոյության։ Բանն այն է, որ Ջեմելը հայտարարել էր ավելի վաղ, որ ջրային բոլոր արարածները իրենց բնակության միջավայրում թողնում են մասնիկներ իրենց ԴՆԹ-ից, իսկ լճում նման մասնիկներ չեն հայտնաբերվել։