Роспотребнадзор-ը սկսել է նոր տիպի կորոնավիրուսի բուժանյութի փորձարկումը

Роспотребнадзор-ը սկսել է նոր տիպի կորոնավիրուսի բուժանյութի փորձարկումը

Роспотребнадзор-ի գիտական կենտրոնում մեկնարկել են նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժանյութի փորձարկումները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Մասնագետները իրականացնում են հետազոտություններ, պարզելու համար, թե ինչպիսիք կլինեն բուժանյութի նախատիպերի հետ կապված լաբորատոր զգայուն կենդանիների, ներառյալ ցածրակարգ պրիմատների իմունագենության արձագանքները։

Գիտնականները կարծում են, որ այս տարվա չորրորդ եռամսյակում արդեն բուժանյութը հնարավոր կլինի կիրառել բժշկական պրակտիկայում։ Նախօրեին էլ ռուս գիտնականները կարողացել էին վերծանել նոր տիպի կորոնավիրուսի գենոմը, որը թույլ կտա ուսումնասիրել վիրուսի էվոլյուցիան եւ նաեւ հակազդման հնարավորությունները։