«Միսս Մոսկվա 2015»-ը վաճառել է նախկին թագավորի նվիրած հարսանեկան մատանին

«Միսս Մոսկվա 2015»-ը վաճառել է նախկին թագավորի նվիրած հարսանեկան մատանին

«Միսս Մոսկվա 2015» գեղեցկության մրցույթի հաղթող Օքսանա Վոյեվոդինան վաճառել է ամուսնական մատանին, որը նրան էր նվիրել Մալայզիայի նախկին թագավոր Քելանթան Մուհամմեդ 5-րդը։ Այս մասին հայտարարել է հենց Վոյեվոդինան, ըստ Daily Mail-ի փոխանցման։ Նա ասել է, որ մատանին վաճառել է, որպեսզի վճարի շվեյցարական կլինիկայի ծախսերը, որտեղ նա բուժվել է՝ հղիությունը պահպանելու համար։ Կինը միայն ասել է, որ մատանին վաճառել է իր իսկական արժեքից երեք անգամ ավելի քիչ արժեքով։