Մտածելու տեղիք ունենք ոչ թե մենք, այլ նախարարը․ Գալստյանը՝ նախարարի հետ հանդիպման մասին

Մտածելու տեղիք ունենք ոչ թե մենք, այլ նախարարը․ Գալստյանը՝ նախարարի հետ հանդիպման մասին

«Հայտարարել, թե կառուցողական է, մի բան է, բայց վերջում դուք էլ լսեցիք, որ նախարարն ասաց, գնացեք լեզու գտեք ձեր գործընկերների հետ։ Սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է»,- այսօր ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և դասախոսների հետ երեկվա հանդիպմանը,  ասաց հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, գրականագետ Արշալույս Գալստայնը։

Երեկ Հարությունյանի վերաբերյալ ուսանողները ասել էին, որ նա հեգնանքով էր խոսում, Գալստյանը արձագանքեց․ 

«Եթե անգամ ուսանողները նման բան են տեսել, ուրեմն մտածելու տեղիք ունենք ոչ թե մենք, այլ նախարարը, նախարարությունը, կառավարությունը։ Երբ գնում էինք հանդիպման, երբևէ չեմ մտածել, որ հանդիպման ժամանակ որևէ պետական պաշտոնյայի կողմից կարող եմ արժանանալ հեգնական վերաբերմունքի։ Ոչ իմ, ոչ էլ իմ գործընկերների մեծամասնության բարեկրթությունը երբեք թույլ չէր տա դուրս գալ թույլատրելիի շրջանակներից, նույնիսկ եթե մի քանի այդպիսի հանդիպում լիներ»։