Ինչն է հանգեցնում անակնկալ ինֆարկտի․ գիտական կարծիք

Ինչն է հանգեցնում անակնկալ ինֆարկտի․ գիտական կարծիք

Գիտնականները կարծում են, որ անակնկալ ինֆարկտի պատճառ կարող են հանդիսանալ ուլտրափոքր մասնիկները, որոնք պարունակվում են աղտոտված օդի մեջ։ Նման եզրակացության են հանգել Յելի համալսարանի մասնագետները, ըստ MedicalXpress-ի փոխանցման։

Ուսումնասիրելով սրտամկանի ինֆարկտի 5898 դեպք գերմանական Աուգսբուրգում, ինչպես նաեւ սրտի նոպաների դեպքեր եւ համեմատելով նման խնդրով տառապողների բնակավայրերի օդի աղտոտվածության մակարդակը, մասնագետները եկել են այն եզրակացության, որ ավտոմեքենաների կողմից արտանետված վնասակար գազերում պարունակված ուլտրափոքր մասնիկները կարող են խաթարել սրտի նորմալ աշխատանքը եւ բերել նույնիսկ անակնկալ ինֆարկտի։