Ժիրինովկսին կոչ է արել փակել գինետներն ու ռեստորանները՝ կորոնավիրուսի պատճառով

Ժիրինովկսին կոչ է արել փակել գինետներն ու ռեստորանները՝ կորոնավիրուսի պատճառով

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատների կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովկսին առաջարկել է փակել գինետներն ու ռեստորանները, քանի որ այդ վայրեր շատ երիտասարդներ են այցելում եւ կա կորոնավիրուսի տարածման, օջախային բռնկման բարձր ռիսկ՝ երիտասարդների շրջանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ռուս քաղաքական գործիչը ուշադրության է հրավիրել այն փաստը, որ կորոնավիրուսի տարածումը երկտասարդների շրջանում բավական շատացել է։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,1 միլիոնի։ Մահացածների թիվը մոտ 20 հազար է, առողջացածներինը՝ մոտ 920 հազար։