Իսրայելն այսօր կհարվածի՞ Իրանին

ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Իսրայելը «նեղացրել է Իրանի վրա պատասխան հարձակման թիրախների շրջանակը»: Այս մասին հաղորդում է NBC News-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, «խոսքն Իրանի ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների մասին է»։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է հեռուստաալիքը, որևէ նշան չկա, որ Իսրայելը «ծրագրում է հարվածներ հասցնել միջուկային օբյեկտներին»։
«Միացյալ Նահանգները տեղեկություն չունի, որ այսօր պատասխան կլինի։ ... Անհասկանալի է, թե արդյոք նրանք իրենք են որոշել ժամկետները», - NBC News-ը մեջբերում է իր աղբյուրների խոսքերը:
NBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ, որի ընթացքում քննարկել են «իսրայելական պատասխանի ընդհանուր ուրվագծերը»։ Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք Գալլանտը կոնկրետ մանրամասներ է ներկայացրել, ընդգծում է NBC-ն։
Կարծիքներ