Կարծում եմ`դեռ շատ ձայնագրություններ են ասպարեզ դուրս գալու. փաստաբան

Կարծում եմ`դեռ շատ ձայնագրություններ են ասպարեզ դուրս գալու. փաստաբան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր տեղի ունեցավ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) պաշտպանների բողոքի քննությունը։

Նիստը տեղի էր ունեցել դռնփակ կարգով։ Փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու բողոք են ներկայացրել` քրեական գործ հարուցելու եւ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, դրանք քննվում են տարբեր դատավորների վարույթներում։

Պատասխանելով նաև լրագրողների այն հարցին, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի Ռուբեն Վարդազարյանը, իր հետ կապված օրերս տարածված հայտնի ձայնագրության մասին, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ ձայնագրության հրապարակումից հետո Ռուբեն Վարդազարյանի հետ կապ չի ունեցել, դեռևս չի քննարկել՝ ինչ որոշում ունի։ Փաստաբանի խոսքով՝ հետագայում, եթե իրավապահները կգտնեն, որ այդտեղ խնդիր կա, կզբաղվեն, որոշումներ կհետևեն կամ չեն հետևի, ըստ այդմ՝ իրավական գնահատական կլինի.

«Կարծում եմ, որ դեռ շատ ձայնագրություններ են պարբերաբար ասպարեզ դուրս գալու, գիտեմ, որ մեր իրավապահ մարմիններում վերջերս պրակտիկա է դառել՝ իրենց հետագա ապահովության համար տարբեր ապացույցներ հետ քցելը»։

Հիշեցնենք` Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար։