Բուլղարիան բացել է իր սահմանները ԵՄ եւ Շենգենյան գոտու բոլոր քաղաքացիների համար

Բուլղարիան բացել է իր սահմանները ԵՄ եւ Շենգենյան գոտու բոլոր քաղաքացիների համար

Բուլղարիան բացել է իր սահմանները ԵՄ եւ Շենգենյան գոտու բոլոր քաղաքացիների համար։ Որոշումը կայացվել է մայիսի 22-ին։ Այս մասին հայտնում է տեղական «Днес» կայքը, վկայակոչելով Բուլղարիայի Առողջապահության նախարար Կիրիլ Անանիեւի հրապարակած որոշումը։ Նշենք, որ մարտի կեսերին, կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածմամբ պայմանավորված՝ բուլղարական իշխանությունները փակեցին իրենց ազգային սահմանները։ Երկիր մուտք գործող Բուլղարիայի քաղաքացիները կամ արտասահմանյան դիվանագետները սահմանը հատելուց հետո 14-օրյա կարանտինի տակ էին մտցվում։ Այժմ սակայն, կարանտինը պահպանվում է, սակայն սահմանները բացվում են եվրոպական ցանկացած երկրի քաղաքացու համար։ Ավելին, եթե այցելուն Բուլղարիայում գտնվելու է ոչ ավել քան յոթ օր, կարանտին պահելու անհրաժեշտություն չի ունենա։ Սա նշանակում է, որ Բուլղարիան վերականգնում է միջազգային տուրիզմը։