Հնդկաձավարի համով պաղպաղակ է սկսել արտադրվել Ռուսաստանում

Հնդկաձավարի համով պաղպաղակ է սկսել արտադրվել Ռուսաստանում

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում սկսել են արտադրել «Պլոմբիր» պաղպաղակ, որն ունի հնդկաձավարի համ։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն, նշելով, որ պաղպաղակի բաղադրության մեջ կա եփված հնդկաձավար։ Մեկ տոննա պաղպաղակի համար ծախսվում է հիսուն կիլոգրամ հնդկաձավար։ Մասնագետները հավաստիացնում են, որ հնդկաձավարը պաղպաղակը դարձնում են ավելի նուրբ եւ փափուկ, իսկ համը լրացնում թեթեւ հնդկաձավարի համի նրբերանգով։