Կարեւորը՝ Սերգեյ Լավրովի այսօրվա ասուլիսից․ մաս 2-րդ

Կարեւորը՝ Սերգեյ Լավրովի այսօրվա ասուլիսից․ մաս 2-րդ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է միջազգային օրակարգին առնչվող մի շարք կարեւոր հարցերի։ Դրանք են՝

• Ռուսաստանին եւ Չինաստանին զսպելու քաղաքական գիծը շարունակվելու է նաեւ ամերիկյան նոր վարչակազմի կողմից

• СНВ-3 համաձայնագրի հետ կապված Ռուսաստանը սպասելու է Բայդենի թիմից կոնկրետ առաջարկների ներկայացնելուն

• Բայդենի թիմում իրականացվող նշանակումները թույլ են տալիս ասելու, որ ԱՄՆ գերակայության քաղաքական գիծը շարունակվելու է։

• Լավրովը կարծում է, որ ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնու Ռուսաստան վերադարձից հետո ձերբակալման առնչությամբ Արեւմուտքի արձագանքը ընդամենը առիթ է, որպեսզի տեղում սեփական հասարակությունների ուշադրությունը իրենց իսկ խնդիրներից շեղեն ռուսական «սիրված» թեմատիկան մեջտեղ բերելով։

• Լավրովը կարծում է, որ Նավալնու ձերբակալման առնչությամբ պետք է պարզաբանումներ տան իրավապահները

• Պատվաստանյութերի ոլորտում համագործակցության մասով ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ ռուս-չինական համագործակցությունը կունենա հաջողություն