Բայդենը սպառնացել է Ռուսաստանին

Բայդենը սպառնացել է Ռուսաստանին

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանին սպասվում են լուրջ հետեւանքներ, ընտրություններին միջամտելու համար, եթե իհարկե ինքը դառնա նախագահ։ «Եթե ես հաղթեմ ընտրություններում, ապա դա կունենա հետեւանքներ՝ մեր ինքնիշխանության դեմ ոտնձգություն կատարելու համար»,- NBC-ի հետ զրույցում հայտարարել է Բայդենը։

Ավելի վաղ, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիսթոֆեր Ռեյը հայտարարել է Ներկայացուցիչների պալատում, որ Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել ամերիկյան ընտրական պրոցեսներին միջամտելու համար։