ԱԺ ղեկավարությունը «զադնի է» դնում, աշխատակիցներին հետ են կանչել

ԱԺ ղեկավարությունը «զադնի է» դնում, աշխատակիցներին հետ են կանչել

Մեր տեղեկություններով՝ այսօր, մոտ երկու ժամ առաջ ԱԺ աշխատակազմից զանգել են իրենց աշխատակիցներից շատերին, որոնց հեռացրել էին, ու խնդրել են, որպեսզի հետ գան աշխատելու: Շատերը չեն համաձայնել՝ փոխանցելով, որ կհանդիպեն դատարանում, մի մասը համաձայնվել է։
Փաստորեն հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է եւ որոշել են հետողորմեա անել։

Մենք ավելի վաղ գրել ենք, որ ԱԺ աշխատակազմում օգոստոսին իրականացված կադրային ջարդը , մասնավորապես հաստիքների կրճատման անվան տակ շուրջ հինգ տասնյակ պետական ծառայողներին կադրերի ռեզերվ ուղարկելը ապօրինի է եւ աշխատակիցների մեծ մասը դիմել էին փաստաբանական ընկերություններին՝ դատական կարգով վիճարկելու իրենց ապօրինի ռեզերվ ուղարկելու ԱԺ ղեկավարության որոշումը