Ինչ յուրահատկություն ունի դարչինը

Դարչինը մարդկությանը հայտնի հնագույն համեմունքներից է։ Այն ոչ միայն հայտնի է իր համային ու առողջարար հատկանիշներով, այլ նաեւ կարող է ազդել դեղամիջոցների՝ մարդու օրգանիզմի վրա ազդելու գործընթացի վրա։ Այսպես, ամերիկացի գիտնականները պարզել են, որ դարչինում եղած ակտիվ նյութը կարող են միջամտել ռեցեպտուրային դեղամիջոցների ազդողականությանը։ Այս մասին գրում է Food Chemistry հանդեսը։
Մասնագետները պարզել են, որ դարչինի մեջ եղած ակտիվ նյութը՝ ցինամալդեհիդը, ակտիվացնում է այն ռեցեպտորները, որոնք օրգանիզմում պատասխանատու են դեղամիջոցների մեթաբոլիզմի համար։ Դա նշանակում է, որ եթե մարդը դեղորայք է ընդունում, ապա պետք է խուսափի հատկապես մեծ քանակությամբ դարչին պարունակող սննդամթերքներ օգտագործելուց, կամ դարչին պարունակող սննդային հավելումներից։ Հակառակ դեպքում՝ դեղորայքի օգտակարությունը, որը ընդունում է մարդը, կնվազի էականորեն։ Մասնագետները նշում են, որ դարչինի տարբեր տեսակների մոտ այդ յուրահատուկ հատկանիշի ազդեցությունը տարբեր է։ Դարչինի յուղն ընդ որում, որը կիրառվում է որպես արոմատիզատոր կամ անտիսեպտիկ, դեղորայքի ազդողականության վրա որեւէ կերպ ներգործություն չի ունենում, նշում են մասնագետները։
Կարծիքներ