Պարզ մթերքներ, որոնք երկարացնում են կյանքի տեւողությունը

Պարզ մթերքներ, որոնք երկարացնում են կյանքի տեւողությունը

Գիտնականները ուսումնասիրելով երկարակյացների սննդակարգը, եկել են այն եզրակացության, որ հակաօքսիդանտներով հարուստ սնունդը դանդաղեցնում է ծերացման պրոցեսին։ Ինչպես գրում է «Аргументы и факты»-ն, այդ մթերքների մեջ են մտնում կանաչ թեյը, որը հանդիսանում է թեթեւ դիուրետիկ եւ նյութափոխանակության կատալիզատոր։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս կանաչ թեյ խմել ամեն օր։ Օգտակար է նաեւ փշատը, որը եւս համարվում է հակաօքսիդանտներով հարուստ սնունդ։ Այն անվանում են կյանքի պտուղ։ Փշատը պարունակում է 23 տեսակի ամինաթթուներ, ներառյալ նաեւ տրիպտոֆան՝ բավական մեծ քանակությամբ։