Սպիտակ տունը՝ Մոսկվայի հարձակման մասին

Սպիտակ տունը՝ Մոսկվայի հարձակման մասին

ԱՄՆ վարչակազմը հստակ տեղեկություն չունի, թե կոնկրետ ով առնչություն ունի մայիսի 30-ին Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը։ Այս մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ Կիևը ժխտում է իր պատասխանատվությունը անօդաչու թռչող սարքի հարձակման համար և ընդգծել, որ ԱՄՆ-ի համար տեղին չի լինի կատարվածի վերաբերյալ սեփական հետաքննություն անցկացնելը։
Ջոն Քիրբին հավելել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի ասում, թե որ թիրախները խոցեն կամ՝ ոչ, կամ ինչպես պետք է ուկրաինական զորքերը մարտական ​​գործողություններ իրականացնեն։

«Նախագահ Զելենսկին և ռազմական ղեկավարությունն են որոշում, թե ինչ են անելու ռազմական տեսանկյունից»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի աջակցում Ռուսաստանի տարածքին ուկրաինական պոտենցիալ հարվածներին։