Ստոլտենբերգը նոր պաշտոն կստանա

Ստոլտենբերգը նոր պաշտոն կստանա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կդառնա Մյունխենի անվտանգության համաժողովի նոր նախագահը։Այս տեղեկությունը է տարածել Politico-ն։

Յենս Ստոլտենբերգը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահն է լինելու 2025 թվականի փետրվարից։

Նշենք, որ նախագահի պաշտոնը կլքի Քրիստոֆ Հոյսգենը, ով պաշտոնավարում է 2022 թվականից։

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր պարտականությունները կկատարի հոկտեմբերի 1-ից։