Ինչպե՞ս պայքարել ավինյանատիպ հանցագործների դեմ․ Հակոբ Սանասարյան

Ինչպե՞ս պայքարել ավինյանատիպ հանցագործների դեմ․  Հակոբ Սանասարյան

Մարտի 23-ին Երևանի Կենտրոնում մեկնարկեց զանգվածային ծառահատման գործընթացը։ Ըստ քաղաքապետարանի՝ անպիտան ծառերը փոխարինվում են գեղազարդ և արժեքավոր ծառերով։ Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Թամանյանի արձանի մոտ՝ իրենց մտահոգությունը հայտնելու ծառահատումների առիթով․ նրանց չեն գոհացնում քաղաքային իշխանությունների պատճառաբանություները, թե ծառերը հիվանդ կամ մահացած էին, ու որ փոխարինումը նոր ծառերով նպատակահարմար է։

Բնապահպան Հակոբ Սանասարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Հայաստանի իշխանությունները զավթել են մի խումբ հանցագործներ, որոնք այսօր մեր լինել-չլինելու հարցն են որոշում, ուստի իրենք՝ բնապահպաններն իշխանավորներին զսպել չեն կարողանում, դրան գումարած Հայաստանի ակտիվ բնապահպանները խորը ապատիայի մեջ են. «Թշնամին ապրում է Հայաստանում, վաղը երբ պատերազմ լինի, մենք չգիտենք, թե այս գերագույն գլխավոր հրամանատարն, ով հայ ժողովրդի թշնամին է և որն ունի հնարավորություն վերաձևելու հայոց սահմանները, ինչես է մեզ հետ վարվելու, ասացեք ինձ խնդրեմ, նման պայմաններում ինչպե՞ս պայքարել ավինյանատիպ հանցագործների դեմ: Ամենավայրենի ձևով ծառեր են կտրում, իբր փոփոխություն են անում: Շուտով ամառ է, ծառերը շոգից պատսպարվելու մեծ հնարավորություն էին ստեղծում, բայց քանի որ հինգերորդ շարասյունն է իշխում Հայաստանում, ինչ ուզում, անում են, նման պայմաններում էկոլոգիական խնդիրները հետին պլան են մղվում: Մարդիկ մտածում են ինչպես ապրել: Երբ սկսեն ապրել, գուցե մտածեն ինչպես պայքարել»:

Բնապահպանի խոսքով՝ Հայաստանի բնապահպանները շատ անտարբեր են դարձել և նրանցից շատերը, որոնք նախքան 2018-ը բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, այսօր լուռ են. «Ապատիա, անտարբերություն, ահա թե ինչու են լռում որոշ բնապահպաններ», - ասում է Սանասարյանը: