Մեկ օրում Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է մոտ 228 հազարով

Մեկ օրում Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է մոտ 228 հազարով

Միացյալ Նահանգներում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 227 հազար նոր դեպք։ Այս մասին հայտնում է Ջոնս Հոպկինսի համալսարանի տեղեկատվական հարթակը։ Համավարակի սկզբից ի վեր, Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14,3 միլիոնի։ Մահացածների ընդհանուր թիվը 279 հազար է, առողջացածներինը՝ 5,4 միլիոն։