Ռուս-չինական սահմանին հայտնաբերվել է մաքսանենգ «Ժենշեն»-ի մեծ քանակություն

Ռուս-չինական սահմանին հայտնաբերվել է մաքսանենգ «Ժենշեն»-ի մեծ քանակություն

Ռուս սահմանապահները ռուս-չինական սահմանին հայտնաբերել ու առգրավել են մեծ քանակությամբ «ժենշեն» տեսակի բույս, որը մի կին փորձել է մաքսանենգ ճանապարհով սահմանն անցկացնել ու տանել Չինաստան։ Հայտնաբերված մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն ռուբլի։ Ընդհանուր առմամբ առգրավված խմբաքանակի մեջ եղել է 544 հատ «ժենշենի» արմատ։ Օրինախախտ կինը եղել է Չինաստանի քաղաքացի։ Ավտոբուսի վարորդը խոստովանել է, որ ինքը եւս մասնակցել է մաքսանենգության միջադեպին, թաքցնելով բույսն ավտոբուսում, որի համար ստացել է 30 հազար ռուբլի։