Իտալիայում հաղթել են աջ կենտրոնամետ ուժերը 

Իտալիայում հաղթել են աջ կենտրոնամետ ուժերը 

Իտալիայում երեկ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում 41-45 տոկոս քվեով հաղթել են աջ կենտրոնամետ ազգայնական ուժերը։ Այս մասին հայտնում է Rai News-ը։

Մասնավորապես, «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը հավաքել է 22-26 տոոս։ Ձախ կենտրոնամետների «Դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է մինչեւ 30 տոկոս քվե։ Երրորդ կուսակցությունը «Հինգ աստղեր» պոպուլիստական ուժն է, որը հավաքել է 13,5-17,5 տոկոս։

Ամենայն հավանականությամբ Իտալիան առաջին անգամ կունենա կին վարչապետ, ի դեմս «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ղեկավար Ջորջա Մելոնիի։