Նա ասում էր, թե աստղի կարևորությունը թիմում կարևոր չէ․ Արոնյանին էր ակնարկում

 Նա ասում էր, թե աստղի կարևորությունը թիմում կարևոր չէ․ Արոնյանին էր ակնարկում

Երեկ մեր շախմատի հավաքականը վերադարձավ Հայաստան։ Դուք «Հանրային հեռուստաընկերության» լուսաբանումը տեսե՞լ եք։ Հ1-ը ներկայացնում էր ԿԳՄՍ ներկայացուցիչ Կարեն Գիլոյանի կարծիքը, որը ասում է, թե մենք հերթական անգամ ապացուցեցինք, որ աստղի կարևորությունը թիմում էական չէ։ Այսինքն՝ նա ակնարկում էր Լևոն Արոնյանին։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ-ական Հայկ Դերզյանը։

«Այո, նա ակնարկում էր Արոնյանին ու դա այն դեպքում, երբ մեր շախմատիստներին լրագրողները հարցեր էին տալիս, նրանք պատասխանում էին, որ Արոնյանն իրենց կողքին է եղել։ Ի դեպ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ևս օդանավակայանում է եղել, ինչի մասին այդ հեռուստաընկերությունը որևէ կերպ չանդրադարձավ։ Սա ֆեյքապետություն է»,- հավելեց նա։