Ֆրանսիան հերքում է Դուրովի մեղադրանքները

Ֆրանսիան հերքում է Դուրովի մեղադրանքները

Ֆրանսիայի ռազմական հետախուզությունը (DGSE) պատասխանել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի այն պնդումներին, որ Փարիզը խնդրել է արգելափակել Ռումինիայի պահպանողական հայացքներ ունեցող հաշիվները։

DGSE-ն հայտնել է, որ հետախուզության պաշտոնյաները մի քանի անգամ հանդիպել են Դուրովի հետ՝ «նրան հիշեցնելու իր և իր սեփական պատասխանատվության մասին ահաբեկչության և մանկական պոռնոգրաֆիայի սպառնալիքների կանխարգելման գործում»։ 

Թե երբ են տեղի ունեցել այս հանդիպումները կամ ովքեր են ներկա եղել դրանց, չի նշվում։

«DGSE-ն կտրականապես հերքում է այն պնդումները, որ այս դեպքերում եղել են որևէ ընտրական գործընթացի հետ կապված հաշիվները արգելափակելու խնդրանքներ», - ասվում է հետախուզության վարչության հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը։

Պավել Դուրովը երեկ հայտարարեց, որ նախագահական ընտրություններից առաջ իրեն խնդրել են «լռեցնել Ռումինիայում պահպանողական ձայները» և արգելափակել Telegram-ի որոշ ալիքներ։ 

Նա պնդում է, որ խնդրանքը եղել է ֆրանսիական հետախուզության ղեկավար Նիկոլա Լերների կողմից։ 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է մեղադրանքները։

Մայիսի 18-ին Ռումինիայում տեղի են ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո հաղթում է եվրոպամետ թեկնածու՝ Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանը։ 

Նա ստացել է ձայների 53.62%-ը։ 

Նրա մրցակիցը՝ ծայրահեղ աջակողմյան «Ռումինացիների միավորման դաշինքի» ղեկավար Գեորգի Սիմիոնը, ստացել է 46,38%: