Գերմանական իրատեսությունն ու հայկական «լոպազությունը»

Գերմանական իրատեսությունն ու հայկական «լոպազությունը»

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը ասել է, որ գերմանական տանկերն ամենավատն են Եվրոպայում։ Նրա խոսքով, Բեռլինը մտածում և հավատում էր, որ Եվրոպայում մարդիկ խաղաղ կապրեն։ «Եվ հետևաբար նախկինում մենք ավելի քիչ էինք ծախսում սեփական ռազմական պաշտպանության վրա, այս մասին կարելի է շատ խոսել, բայց սա փաստ է, և սա իրականություն է։ Եվ դրա համար մեզ համար ավելի դժվար է մատակարարել սեփական պաշարներից, քանի որ կա 50 տարվա տեխնիկա. մենք կարծում էինք, որ, օրինակ, այլևս տանկեր չենք օգտագործի: Դա եղել է վերջին տասնամյակների ընթացքում, քանի որ Եվրոպան կառուցվել է խաղաղ ապրելու համար: Դա հնաոճ է, և մեր զենքի պաշարները հիմա այն չեն, ինչ պետք է լինեն, բացառությամբ իմ նշած հակաօդային պաշտպանության որոշ մասերի, ուստի մենք չենք կարող ամեն ինչ մատակարարել մեր սեփական պաշարներից: Այդ պատճառով էլ իրավիճակը սա է», - ասել է նա:

Հետաքրքրական է, որ զարգացած Եվրոպայի ամենազարգացած երկրներից մեկի պատասխանատու պաշտոնյան նման խոստովանություն է անում իր երկրի ռազմական իրավիճակի մասին: Հասա կանլի է, որ Գերմանիան չունի այնպիսի թշնամի հարեւան երկիր, որը նման հայտարարատությունից կոգեւորվի ու ռազմական ոտնձություն կանի այդ երկրի նկատմամբ: Բայց, իրատես լինելը, կամ՝ իրականաության մասին համեստորեն լռելը խելքի նշան է: Եթե մարդիկ տեսնում են իրենց երկրի թույլ կողմերը, ապա կաշխատեն այն շտկելու ուղղությամբ: Գերմանիան, պատերազմական առումով համեմատաբար ապահով երկիր լինելով, գիտակցում է, որ եթե պատերազմն ու նրա վտանգը  խժռում է ամբողջ աշխարհը, ապա ոչ մի երկիր ապահովագրված չէ դրանից: Ուստի դրան պետք է պատրաստ լինել:

Հասկանալի է, որ մշտապես պատերազմական վտանգի մեջ գտնվող Հայաստանի նման երկրի պաշտոնյան իրավունք չունի խոսել իր երկրի ռազմական թուլությունների մասին եւ դրանով իր երկրի վրա ուղղորդել թշնամուն: Բայց այդ մասին գոնե համեստորեն լռելու համար մեծ խելք չի պահանջվում:  
 Իսկ ի՞նչ էր մեր մոտ կատարավում մինչ 44-օրյա պատերազմը: Մի լոպազությու՜ն, մի գլուխգովանությու՜ն, մի ինքնամեծարա՜նք. Փաշինյանն իշխանության գալով ինչ-որ ռազմական կործանիչ գնեց՝ առանց գործածության համար կարեւոր ատրիբուտների, մեջը լուասնկարվեց ու աշխարհով մեկ տարածեց՝ թե մենք այսպիսի կործանիչներ ունենք, մեր «դեմը խաղ չկա»: Սրանով Փաշինյանը չսահմանափակվեց, այնպես ներկայացրեց, թե իբր ինքը իշխանության գալով բանակն այնպես է սպառազինել, որ թվում էր, թե աշխարհի ամենազարգացած ու մարտունակ բանակը մերն էր: Իրականում, նրա օրոք միակ առաջընթացը զինվորների «ելակի» ախորժակը բավարարելն էր… Իսկ պատերազմի օրերին պարզվեց, որ այդ ռազմական ուղղաթիռը առանց անհրածեշտ «աքսեսուարների» ընդամենը մետաղի ջարդոն է:

Սա վերաբերում է նաեւ ՀՀ նախկին ղեկավարներին ու պաշտպանության ոլորտի պատասխանատուներին. բոլորը եկան ու  սկսեցին գլուխ գովել, թե մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, ու ոչինչ չարեցին բանակի սպառազինումը արդիականացնելու, սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու եւ այսօրվան համահունչ արտադրություն տալու ողղությամբ: 44-րյա պատերազմը պայթեցրեց բոլոր միֆերը: Իհարկե, սա չի նշանակում, թե  նվաստացուցիչ պարտության պատճառը հայկական բանակն էր, եւ ոչ թե փաշինյանական իշխանության կասկածելի քաղաքականությունը: Այո, մինչ Փաշինյանի իշխանության գալը մենք ունեինք ուժեղ ու մարտունակ բանակ: Բայց, երբ մեր զինվորներն անպաշտպան կտոր-կտոր էին լինում թուրքական ամենազորեղ բայրաքթարների հարվածներից, հասկացանք, որ մեր բանակը շատ ետ է մնացել արդի սպառազինության մրցավազքին: Հայաստանի հաջորդ իշխանության համար սա պետք է դաս լինի. պետք է ոչ թե  մտածեն, թե ինչի շուրջ իրենց գովազդեն ու «լոպազանան», այլ՝ ի՞նչ անեն, որ մեր բանակը քայքայված վիճակից ոտքի կանգնի ու զարգանա ժամանակին համահունչ: