Այս ավերակներում ու՞մ թագավորես

Այս ավերակներում ու՞մ թագավորես

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ գտնվում էր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում, պատասխանում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ավինյանը, անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, հիշեցրել է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ինքն է լինելու «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքաքապետի թեկնածուն։

«Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Եվ այո, այստեղ եմ նաև որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»,- նշել է նա։

Ավինյանը, որին հազվադեպ կարելի է հանդիպել մասսայական վայերում, փաստորեն սկսում է իր քարոզչությունը ու ցավալիորեն դա անում է՝ սկսելով մարդկային ողբերգության եւ սգո առիթից։

«Գոնե հիմա լռեք ձեր ՔՊ-ականներով»,- գրում են քաղաքացիները սոցցանցերում։

«Ես սրանց կազմակերպած ընտրություններին չեմ գնալու։ Սրանց բարեկրթություն բացատրելը անիմաստ գործ է»,- գրել է մեկ այլ քաղաքացի։

«Իսկ դուք հիմա ու՞մ եք հետաքրքրիր որպես քաղաքական ուժ։ Երևի մենակ Ադրբեջանին ու Թուրքիային»,- նշել է մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր։

«Այս ավերակներում ու՞մ թագավորես»,- հավելել է մյուսը։