Ալեքսեյ Նավալնին բուժում կստանա մարզային հիվանդանոցում

Ալեքսեյ Նավալնին բուժում կստանա մարզային հիվանդանոցում

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որ պատիժն է կրում ռուսական բանտում, բուժում կստանա մարզային հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Քրեակատարողական հիմնարկների ռուսական դաշնային ծառայությունը։ Նշենք, որ բանտարկյալների հիվանդանոցը գտնվում է Վլադիմիրի մարզի թիվ 3 քրեակատարողական հիմնարկի տարածքում։