ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա. ի՞նչ է հայտնի

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա. ի՞նչ է հայտնի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 14-ից 15-ը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները:

Նշվում է, որ հանդիպմանը կքննարկվեն անվտանգային առաջնահերթությունները, պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումը և ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցումը։