Կինը իր հաշմանդամ երեխային թողել է ոստիկանական բաժանմունքում եւ հեռացել

Կինը իր հաշմանդամ երեխային թողել է ոստիկանական բաժանմունքում եւ հեռացել

Ռուսաստանի Տոմսկ քաղաքում կինը իր հաշմանդամ երեխային թողել է ոստիկանական բաժանմունքի մոտ եւ հեռացել։ Այս մասին հայտնում է Tomsk.Ru-ն, վկայակոչելով տեղի ոստիկանության տարածած հայտարարությունը։ Ըստ հրապարակման, կինը ՄՈՒԿ ախտանիշ ունեցող իր երեկային անվասայլակով թողել է ոստիկանական բաժանմունքի սպասասրահում եւ հեռացել։ Երեխան տասներկու տարեկան է եւ չի կարողանում խոսել։ Ոստիկանները նույնականացրել են կնոջ ինքնությունը։ Երեխան տեղափոխվել է խնամքի կենտրոն։ Կնոջը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ։