Տասը րոպե առաջ Բադասյանի փաստաբանը մտավ ԱԱԾ

Տասը րոպե առաջ Բադասյանի փաստաբանը մտավ ԱԱԾ

Քիչ առաջ ԱԱԾ-ում գտնվող Վահան Բադասյանի մոտ է գնացել փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Ենթադրվում է, որ հենց նա էլ կլինի Բադասյանի պաշտպանը։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Վահան Բադասյանը Եռաբլուրում հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը թշնամի է՝ հավելելով, որ անձամբ ինքը պատրաստ է զենքով վերացնել վերջինիս:

Մեր տեղեկություններով՝ Վահան Բադասյանին ԱԱԾ-ն ձերբակալել է հենց Եռաբլուրի մոտակայքից․ երբ վերջինս հուշահամալիրից համախոհների հետ քայլելով իջնելիս է եղել, «լավագույն ավանդույթներով»՝ ոլորել են ձեռքերը և նստեցրել մեքենան։ Այս պահին ԱԱԾ-ի մոտ հավաքված են Բադասյանի ընկերները։

Հետաքրքիր է, թե ԱԱԾ-ն խափանման ի՞նչ միջոց կընտրի 44-օրյա պատերազմում գլխից վիրավորված, մի քանի վիրահատություններ տարած ու կոնտուզիա ստացած Բադասյանի նկատմամբ։