ԵՄ 3 երկիր իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Իսրայել և Իրան
Ավստրիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց։ «Տարածաշրջանում առկա լարված իրավիճակի պատճառով առաջիկա օրերին կարելի է ակնկալել վտանգի բարձրացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մինույն ժամանակ, ավստրիական ավիաուղիներն արդեն չեղարկել են թռիչքները դեպի Թեհրան մինչև ապրիլի 18-ը։
Մինչ այս Գերմանիայի բնակիչներին հորդորել էին հեռանալ Իրանից։
Բացի այդ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն նույնպես կոչ է արել հայրենակիցներին զերծ մնալ Իրան, Իսրայել և Լիբանան այցելություններից՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման սպառնալիքի պատճառով։
Նախօրեին հայտնի դարձավ, որ իտալացիներին հորդորել են չայցելել Իսրայել։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել «առավելագույն զգուշություն ցուցաբերել», տեղեկացված լինել և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին։
Իսրայելի ԱԳՆ-ն ապրիլի 10-ին խոստացել էր պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը։
Կարծիքներ