Ում է կասկածում Վրաստանի նախկին վարչապետը

Վրաստանի նախկին վարչապետ, ներկայումս՝ «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության նախագահ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ իր դեմ վերջերս կազմակերպած հարձակումը պլանավորվել ու հրահանգավորվել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, Բիձինա Իվանիշվիլիի կողմից։ Այս մասին գրում է NewsGeorgia-ն։ Գախարիան մասնավորապես ասել է, որ իրեն նախապես շուրջկալել են եւ իրականացրել քաղաքական վրիժառություն։ Հարձակումը պատվիրել է Բիձինա Իվանիշվիլին։ «Իվանիշվիլին արդեն վաղուց է սպառնում է ինձ ու իմ ընտանիքին տարբեր կերպ ու զանազան ձեւերով, այդ թվում նաեւ՝ հանրային արտահայտություններով»,- մանրամասնել է Գախարիան։
Նա ընդգծել է, որ հարձակումն իրականացնողներն իրեն չեն հետաքրքրում։ Անդրադառնալով իրավապահներին, որոնք իրականացնում են իր դեմ իրականացված հարձակման հետաքննությունը, Գախարիան ասել է, որ նրանց հնարավորություն է տրված իրենց դեմքը փրկել եւ չդառնալ բռնության եւ հանցագործության մասնակից։ Այս հայտարարությունները Գախարիան արել է դատախազությունում հարցաքննությունից հետո՝ լրագրողների հետ շփման ժամանակ։
Կարծիքներ