Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին հայտնում է championat.com-կայքը:

Իսպանական կողմից գործարքն իրականացնելու համար աշխատում են ակումբի նախկին մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը, սերբ գործակալ Սրջան Յերեմիչը և Լուկա Մոդրիչի ներկայացուցիչ Վլադո Լեմիչը։ Լեմիչն ու Յերեմիչը բանակցությունների համար մեկնել էին Մոսկվա։

Ըստ տեղեկությունների Մադրիդյան ակումբը ցանկանում է Զախարյանի տրանսֆերը կազմակերպել 2022 թվականի ամռանը: Հիշեցնենք, որ վերջերս Զախարյանը դարձել էր ՌՊԼ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։