Կրակոցներ թաիլանդական ռադիոկայանում, կան զոհեր

Կրակոցներ թաիլանդական ռադիոկայանում, կան զոհեր

Երեք մարդ զոհվել եւ եւս մեկը վիրավորվել է Թաիլանդի ռադիոկայաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Դեպքը տեղի է ունեցել Պիտսանուլոկ նահանգում։ Այս մասին հայտնում է Spring News-ը։ Ոստիկանությունը ձերբակալել է կրակոցների հեղինակին։ Այլ մանրամասներ միջադեպից չեն հաղորդվում։