Վազգենը որ կենդանի լիներ, մի լավ չափալախ կտար սրան․․․

Վազգենը որ կենդանի լիներ, մի լավ չափալախ կտար սրան․․․

Ամեն անգամ, երբ տեսնում եմ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ դեղնափետուր ճտի պես մտած ՔՊ-ական գերագույն թխսի փետուրների տակ,  այս պատմությունն եմ հիշում, որ Արամ Սարգսյան կոչեցյալ եղբայրն էր  պատմում․ 

«Վազգենի տունը փոքր տուն էր: Ծնողներս եկան, ասեցին՝ էս տանը որ հյուր գա, կամ մենք ուզենք մի օր, մի գիշեր այստեղ քնել, որտե՞ղ ենք քնելու: Ստիպված փորձեցինք երկրորդ հարկ դնել: Վազգենը փոքր տուն էր ուզում՝ մերձբալթյան ճարտարապետություն էր ուզում: Մի օր վարպետներին հաց էի բերում տնից, եկա տեսա, որ վարպետները հավաքում են իրենց գործիքները, որ հեռանան տնից: Ասեցի՝ ի՞նչ է եղել: Պատմեցին, որ եղբայրդ՝ Վազգենը, եկավ, մեզ ասեց՝ գնացեք տուն, ոտքով էլ խփեց սարքած պատը քանդեց ու գնաց»: Ավելի ուշ, երբ Արամ Սարգսյանը եղբորից նեղացել է, որ վարպետ գտնելը դժվար է, ինչի՞ է տուն ուղարկել, չէ՞ որ ծնողները քնելու տեղ չունեն, եթե գան իրեն հյուր, մի լրացուցիչ ննջարան չունենա՞նք, Վազգեն Սարգսյանը պատասխանել է. «Ես չէի՞ ասել, որ իմ տանը 2-րդ հարկ չանես, մեր ծնողները տարիքով մարդիկ են, բայց դու ամբողջ օրը էդ տղերքի մեջ ես, դու չե՞ս տեսնում, որ իմ զոհված ընկերները, ընտանիքները ապրելու տեղ չունեն, ես ո՞նց երկրորդ հարկ սարքեմ»: Արամ Սարգսյանի խոսքերով՝ «այդպես այդ տան երկրորդ հարկը չկառուցվեց մինչեւ 98-ը. «94-ից մինչեւ 98-ը էդ տան վրա որեւէ քար չի դրվել »:

Չես ամաչու՞մ, որ դու դա պատմում ես, իսկ իրականում ծվարել ես մեկի թևի տակ, ով հայ ժողովրդի օրհասական օրերին, պատերազմի խայտառակ պարտությունից, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելուց, տասնյակ հազարավոր զոհեր, հաշմանդամներ, գերիներ տալուց հետո միայն սեփական բարօրության մասին է մտածում։ Արցախը շրջափակման մեջ, հա ի դեպ հիշեցնեմ, որ Արցախն էլ իր ձեռքով է հանձնել, Ջերմուկում թշնամին նստած, նրա սիրտը հենց Ջերմուկում քեֆ- ուրախություն է ուզում։ Ես չեմ ասում, մամուլն է աղաղակում։   Եղբորդ արյուն- քրտինքով ձեռք բերած զենքը թշնամուն հանձնեց ու հրաժարվում է առաջարկած ռազմական օգնությունից։ Դու ի՞նչ խղճով ես պառկում, քնում։ Վազգենին ճանաչում եմ ու գիտեմ, որ նա կենդանի լիներ, քեզ մի լավ չափալախ կտար։ Այդ լավ չափալախի տակ ես հասկանում եմ այն ամենը, ինչ հայ մարդու հավաքական ցանկությունն է։ Չնայած համոզված եմ, որ մի օր երազումդ ես «ուտելու այդ չափալախը» ու էլ ուշքի չես գալու։