Հույն երկրպագուներին բարկացրել է թուրքական ակումբի ֆուտբոլիստի արարքը

Հույն երկրպագուներին բարկացրել է թուրքական ակումբի ֆուտբոլիստի արարքը

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում քառորդ եզրափակիչի շրջանակում Թուրքական «Fenerbahce» ֆուտբոլային ակումբը, որը ներկայացնում է Ստամբուլը, հյուրընկալվել էր հունական «Olympiacos»-ին։

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել հայրենական ակումբի հարձակվող բոսնիացի մուսուլման Էդին Ջեկոյի հետ կապված միջանդեպը։ Խաղի ընթացքում հունական ակումբի պաշտպաններից մեկի հետ դիրքային պայքարից հետո  Ջեկոն մրցավարից պահանջել է կարմիր քարտ ցույց տալ Օլիմպիակոսի ֆուտբոլիստին։ Մրցավարի սուլիչը, սակայն լռել է։

Ի պատասխան Ջեկոն դիմել է սադրանքի և հույն երկրպագուների ուղղությամբ պարզել է Թուրքիայի դրոշը, որը պատկերված է մարզաշապիկի վրա։ Դա էլ պատճառ է դարձել, որպեսզի հույն երկրպագուները բորբոքվեն։
Ջեկոյի քայլը մեծ արձագանք է գտել համացանցի թուրքական տիրույթում։

Հիշյալ խաղը ավարտվել է «Fenerbahce»-ի կամային  հաղթանակով»՝ 3։2 հաշվով։