Ֆրանսիա՞ն էլ «դավաճան» դուրս եկավ. որքան է ներդրել Ադրբեջանում

Չնայած Բաքվի և Փարիզի միջև ոչ հարթ, նույնիսկ՝ լարված հարաբերություններին, առաջին հերթին՝ Հայաստանի և Արցախի հարցով Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի դիրքորոշման պատճառով, պարզվում է Ֆրանսիան խոշոր ներդրումներ է արել Ադրբեջանում:
2024 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ Ֆրանսիայի ուղիղ օտարերկրյա ներդրումները կազմել են 121,91 մլն ԱՄՆ դոլար։
Տարվա ընթացքում ներդրումների ծավալն աճել է 25,11 անգամ կամ 117,056 մլն դոլարով, հաղորդում է Report-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի Կենտրոնական բանկին։
Ադրբեջանում ներդրումների ընդհանուր ծավալում Ֆրանսիայից կատարվող ներդրումների մասնաբաժինը կազմում է 1,7%:
Իր հերթին, Ադրբեջանն անցյալ տարի Ֆրանսիայի տնտեսության մեջ ներդրել է 19,224 մլն ԱՄՆ դոլար (-2,43%), իսկ ադրբեջանական ներդրումների մասնաբաժինը երկրում ուղիղ ներդրումների ընդհանուր ծավալում կազմել է 1,1%։
Կարծիքներ