Միյատովիչը կարևորել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումը

Միյատովիչը կարևորել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով տեղաշարժը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին իր հայտարարությունը։ 

«Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս հումանիտար աջակցության և մարդու իրավունքների հարցերով միջազգային առաքելությունների համար ազատ և անարգել մուտքի ապահովման կարևորությունը բոլոր շրջաններ և մարդկանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և տեղի բնակչությանը» ,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Միյատովիչը։

Նրա խոսքով, նախ պետք է մշակել արդյունավետ և ճկուն մուտքի պայմաններ, որոնք թույլ կտան բոլոր իրավասու դերակատարներին, այդ թվում՝ Հանձնակատարի գրասենյակին, առաջնահերթ կարգով հասանելի լինել հումանիտար աջակցության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին։